Ֆերգյուսոն. Բոլորը ցանկանում են մասնակցել մանչեսթերյան դերբիին
03/04/2013 19:48
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը Sky sports-ի հետ զրույցում խոսել է Անգլիայի առաջնության առաջիկա դերբիից: Հիշեցնենք, որ ապրիլի 8-ի կկայանա «Մանչեսթեր Սիթիի» հետ սկզբունքային հանդիպումը:
«Նման խաղերին բոլորը ցանկանում են մասնակցել, դրա համար էլ սա դերբի է: Վերջին շրջանում այս հանդիպումներն առավել մեծ կարևորություն են ստացել. բոլորն անհամբերությամբ են սպասում: Ճիշտ է, մենք բարդ օրակարգ ենք ունեցել, ուստի անհրաժեշտ է խաղից առաջ ուժ հավաքել:
Գիտեմ, որ Ռունին այն ֆուտբոլիստներից է, ով պետք է միշտ խաղաժամանակ ունենա: Ինչ վերաբերում է վան Պերսիին, ապա համոզված եմ` նա երբեք նման գրաֆիկով չի խաղացել»,-ասել սըր Ալեքսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում