Սաբալետա. «Ման. Սիթիին» նոր ֆուտբոլիստներ են պետք

Սաբալետա. «Ման. Սիթիին» նոր ֆուտբոլիստներ են պետք

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանից հետո թիմում նոր ֆուտբոլիստների տեսնել:

-Այն պահից, երբ ես որոշեցի տեղափոխվել այստեղ, կազմն ամբողջովին փոխվել է: 2008 թվականի «Ման. Սիթիից» մնացել ենք ես, Կոմպանին, Հարտը և Ռիչարդսը: Սակայն այս ամենը ակումբի նոր ժամանակաշրջանի մի մասն է կազմում: Մենք բոլորս հույս ունենք, որ թիմն ապագայում էլ կզարգանա, իսկ դրա համար անհրաժեշտ են նոր խաղացողներ,-արգենտինացու խոսքերը մեջբերել է Press Association-ը:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Պաբլոն մասնակցել է ԱՊԼ-ի 25 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում