«Չելսին» և «Ռեալը» կպայքարեն Յայա Տուրեի համար

«Չելսին» և «Ռեալը» կպայքարեն Յայա Տուրեի համար

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը դեռ չի շտապում երկրաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը: 29-ամյա Տուրեի և ակումբի ղեկավարության բանակցություններն արդեն վաղուց են սկսվել, սակայն կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել: Սա առիթ է հանդիսացել «Չելսիի» և «Ռեալի» ղեկավարության համար փորձել գնել Տուրեի տրանսֆերային իրավունքները:

Անցյալ շաբաթ անգլիական մամուլում լուրեր էին հայտնվել, իբրև Տուրեն տեղափոխվելու է «ՊՍԺ», սակայն արդեն այսօր Sunday Express-ը գրում է, որ փարիզյան ակումբը` հանձինս «Ռեալի» և «Չելսիի» մրցակիցներ ունի:

Ըստ աղբյուրի տեղեկությունների` Լոնդոնում և Մադրիդում համակ ուշադրությամբ հետևում են Յայա Տուրեի շուրջ ստեղծված իրադրությանը և պաշտոնական առաջարկություն անելու համար առիթի են սպասում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում