Իզներ. Հավատում եմ` կարող եմ հաղթել Ջոկովիչին
03/04/2013 20:54
Նմանատիպ
Ամերիկացի թենիսիստ Ջոն Իզներն անհամբերությամբ սպասում է Դևիսի գավաթի շրջանակներում Սերբիայի հավաքականի հետ խաղին:
Իզները դեռ չի մոռացել` ինչպես է Ինդիան-Ուելլսի 2012 թվականի մրցաշարում կիսաեզրափակչից դուրս թողել Նովակ Ջոկովիչին և հույս ունի կրկնելու հաջողությունը:
-Սեմը (Սեմ Կուերին) և ես Ջոկովիչին հաղթել ենք, այդ իսկ պատճառով էլ հավատում ենք, որ կարող ենք ևս մեկ անգամ հասնել հաջողության: Կփորձեմ մրցակցիս չթողնել խաղին արագ տեմպ հաղորդել: Եթե նման բան տեղի ունենա, ապա ինձ համար անչափ բարդ կլինի առավելության հասնել,-ասել է Իզները:
Հավելենք` ԱՄՆ-ի և Սերբիայի թենիսի հավաքականները կրմցեն ուրբաթ օրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում