Բոնուչչի. Ցանկանում եմ պայքարել և հաղթել

Բոնուչչի. Ցանկանում եմ պայքարել և հաղթել

«Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչին չի հուսահատվել «Բավարիայից» կրած պարտությունից և հավատում է, որ իր թիմը կկարողանա Թուրինում կայանալիք պատասխան խաղում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճել:

-Ես 25 տարեկան եմ և մինչ օրս կարիերայիս ամենակարևոր հանդիպումը «Բավարիայի» դեմ խաղն էր: Դուք երազում եք նման խաղերի մասին` ինչպես փոքրիկ երեխա և ձեր նպատակը հաղթելն է, որովհետև տեսնում եք` դա հնարավոր է:

Ես հավատում եմ, ցանկանում եմ պայքարել և հաղթել: Եկեք «Յուվենտուս»-«Բավարիա» հանդիպմանը. պայքարենք միասին,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է Football Italia-ն:

Նշենք, որ պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում