«Ինտերը» հաղթեց «Սամպդորիային» Պալասիոյի դուբլի շնորհիվ

«Ինտերը» հաղթեց «Սամպդորիային» Պալասիոյի դուբլի շնորհիվ

Իտալիայի առաջնության հետաձգված «Սամպդորիա»-«Ինտեր» հանդիպումն ավարտվեց քիչ առաջ: Միլանյան ակումբը հաղթանակ տոնեց 0:2 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ Պալասիոն (43 և 90-րդ րոպեներին)

Նշենք, որ այս հաղթանակից հետո «Ինտերը» 50 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, իսկ «Սամպդորիան»` 36 միավորով 13-րդն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում