Ռիբերի. Վիդալից ներողություն չեմ խնդրել. սա ֆուտբոլ է (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Արտուրո Վիդալից` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կոպիտ խաղի համար:

«Վիդալի հետ դուել ստացվեց: Ես ևս նրանից բազում հարվածներ ստացա: Կոնկրետ այդ դրվագում պայքարում էի գնդակի համար, սակայն դիպչեցի Վիդալի ոտքին: Խաղիս համար ներողություն չեմ խնդրել: Սա ֆուտբոլ է և սա Չեմպիոնների լիգան է. այնպես որ, ամեն ինչ կարգին է»,-ասել է Ռիբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում