Բուֆֆոն. Ներողություն եմ խնդրում թիմից և երկրպագուներից

Բուֆֆոն. Ներողություն եմ խնդրում թիմից և երկրպագուներից

«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուջի Բուֆֆոնն, ում շատերը մեղադրում են «Բավարիայի» հետ խաղում առաջին գնդակը չորսալու մեջ, իտալական Striscia La Notizia հաղորդման եթերում խոսել է խաղից ստացած տպավորությունների մասին: Բուֆֆոն ասել է.

-Մեր մասնագիտության պարագայում նման սխալներ հաճախ են լինում: Ես հիասթափված եմ, քանի որ մենք չցուցադրեցինք սպասված խաղը: Ցանկանում եմ ներողություն խնդրել թիմից և երկրպագուներից: Մեզ մնում է միայն սպասել պատասխան հանդիպմանը:

Հավելենք` «Յուվենտուս»-«Բավարիա» պատասխան խաղը կկայանա ապրիլի 10-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում