Ռամոս. Հիացած ենք խաղից
04/04/2013 10:15
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է «Գալաթասարայի» հետ խաղի արդյունքից 3:0.
-Մենք հիացած ենք խաղից, արդյունքից: Պատասխան խաղից առաջ սա լավ նախապայման է: Վերջին շրջանում այդքան էլ շատ գոլեր չենք խփում: Կարևոր է, որ հարձակվողները զգան գոլի համը: Մենք գոհ ենք արդյունքից:
Ինչ վերաբերում է իմ դեղին քարտին, այնտեղ վտանգավոր իրավիճակ էր: Ոչ մի կերպ չէր կարելի գոլ խփել: Այդպես ստացվեց:
Չեմ ասի, որ արդեն կիսաեզրափակչում ենք, դա անհարգանք կլիներ «Գալաթասարայի» նկատմամբ: Թուքիայում մեզ բարդ կլինի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում