Դրոգբա. Մեր խնդիրը փորձի պակասն էր
04/04/2013 10:24
Նմանատիպ
«Գալասաթարայի» ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան «Ռեալին» 0:3 հաշվով պարտվելուց հետո ասել է, որ թիմին պակասում էր փորձառությունը.
-Մենք զիջեցինք առավելությունը: Խնդիրն այն է, որ մենք քիչ փորձ ունենք մրցակցի հետ համեմատած: Մենք երիտասարդ թիմ ունենք, դեռ սովորում ու կատարելագործվում ենք:
Սա լավ դաս էր: Ուզում էինք նրանց հետ հավասարը-հավասարին խաղալ, սակայն նրանք առավելություն ունեին:
Վարանն էլ լավ ֆուտբոլիստ է: Նա արժանի է այդ թիմում խաղալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում