Դիեգո. Հնարավոր է` մնամ «Վոլֆսբուրգում»
04/04/2013 14:56
Նմանատիպ
«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոն նշել է, որ կարող է շարունակել ելույթները իր ներկայիս ակումբի կազմում:
Նախկինում ֆուտբոլիստը չէր բացառել, որ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Գերմանիայից: Նրա ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն», որի կազմում բրազիլացին մեկ տարի հանդես է եկել վարձավճարով:
-Ես գործող պայմանագիր ունեմ «Վոլֆսբուրգի» հետ մինչև 2014 թվականը, ու հարգում եմ այն: Հնարավոր է’ շարունակեմ մրցելույթներս այս ակումբի կազմում: Ֆուտբոլային տարվա ավարտին դեռ երկու ամիս կա ու կարևոր է այն եզրափակել դրական նոտայով: Իսկ այնուհետև մենք ապագայի համար լավագույն լուծումը կգտնենք,- ասել է Դիեգոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում