Վիդալ. Ռիբերիի հարվածը ցավոտ էր, բայց ամեն ինչ կարգին է
04/04/2013 15:05
Նմանատիպ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը նշել է, որ զայրացած չէ «Բավարիայի» իր գործընկեր Ֆրանկ Ռիբերիի նկատմամբ, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք’ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած իտալական ու գերմանական ակումբների մրցավեճի վերջնամասում Ռիբերին կոպիտ խախտում թույլ տվեց Վիդալի նկատմամբ: Սակայն մրցավարը ֆրանսիացուն նույնիսկ դեղին քարտ ցույց չտվեց, չնայած նրան, որ այդ դրվագում կարող էր իր գրպանից կարմիր քարտ հանել:
-Ես իսկապես ցավ զգացի Ռիբերիի հարվածից հետո: Սակայն ամեն ինչ կարգին է, ու ոչ մի սարսափելի բան չի պատահել: Ես պարզապես ցանկանում եմ, որ կարողանամ մասնակցել պատասխան հանդիպմանը,- ասել է Վիդալը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում