«Միլանը» կարող է Ժուլիո Սեզարին վերադարձնել Ա Սերիա

«Միլանը» կարող է Ժուլիո Սեզարին վերադարձնել Ա Սերիա

«Միլանը» հետաքրքրված է «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» դարպասապահ Ժուլիո Սեզարի ծառայություններով, հաղորդում է իտալական Corriere della Sera-ն:

Հիշեցնենք’ բրազիլացին անգլիական ակումբին է միացել նախորդ ամռանը’ տեղափոխվելով միլանյան մյուս ակումբից’ «Ինտերից»: Սակայն ակումբը մոտ է Պրեմիեր լիգային հրաժեշտ տալուն, ու այդպիսի զարգացումների դեպքում, ամենայն հավանականությամբ, ղեկավարությունը բաց կթողնի բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներին:

Պարբերականը տեղեկացնում է, որ Սեզարը մոտ է «Միլան» տեղափոխվելուն: Այս տրանսֆերի կայանալու դեպքում «ռոսսոներին» բաց կթողնի Մարկո Ամելիային, իսկ Քրիստիան Աբիատիի պայմանագրի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի ավարտից հետո:

Հիշեցնենք’ դարպասապահը «Ինտերի» կազմում հանդես է եկել 2005-2012 թվականներին’ թիմի հետ նվաճելով 14 տիտղոս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում