Սանտանա․ «Բորուսսիան» անպայման գոլ կխփի պատասխան հանդիպման ժամանակ
04/04/2013 16:15
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Մալագա»-«Բորուսսիա» գոլազուրկ հանդիպումից հետո պաշտպան Ֆելիպե Սանտանա, վստահաբար ասել է, որ պատասխան հանդիպման ժամանակ իր թիմն անպայման կգրավի հակառակորդի դարպասը.
-«Մալագան» հիանալի թիմ է, բայց այս հանդիպման ժամանակ նրանք չկարողացան օգտվել ստեղծված պահերից: Մենք դեռ առջևում ունենք 90 րոպե, որը կանցկացնենք հարազատ մարզադաշտում, որտեղ կլինի այնպիսի մթնոլորտ, ինչպես բոլոր տնային խաղերում և անպայման գնդակ կուղարկենք «Մալագայի» դարպասը:
Ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է կատարվում մեր թիմում, որ մեզ աջակցում են 70,000 երկրպագուներ: Մենք կարող ենք հենվել մեր երկրպագուների վրա, որոնք մեզ կօգնեն և դուրս կհանեն կիսաեզրափակիչ,-Սանտանայի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում