Ֆերգյուսոնը վստահ է` Վան Պերսին կրկին գոլեր է խփելու

Ֆերգյուսոնը վստահ է` Վան Պերսին կրկին գոլեր է խփելու

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը չի կարծում, թե Ռոբին վան Պերսիին ժամանակավոր հանգիստ է անհրաժեշտ կրկին գոլեր խփելու համար: Նշենք, որ հոլանդացի հարձակվողն արդեն 9 խաղ չի կարողանում գրավել մրցակիցների դարպասները:

«Հաստատապես, նրան հանգիստ անհրաժեշտ չէ: Ռոբինը ուժեղ, ֆիզիկապես զարգացած տղա է: Նա կրկին կսկսի գոլեր խփել: Բոլոր հարձակվողների կարիերայի ընթացքում լինում են նման պահեր: Մնում է հուսալ, որ այս շրջանը կանցնի որքան հնարավոր է շուտ: Սա հարձակվողի կարիերայի անբաժանելի մասն է»,-ասել է սըր Ալեքսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում