Լուկաս. «Բարսելոնան» առանց Մեսսիի էլ մնում է ուժեղ թիմ
04/04/2013 23:54
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Լուկաս Մոուրան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ «Բարսելոնայի» հետ առաջին խաղի ու պատասխան խաղից իր սպասելիքների մասին:
-Ես շատ գոհ եմ: 20 տարեկանում խաղալ Չեմպիոնների լիգայում’ մեծ հաջողություն է ինձ համար: Դա մեծ փորձ է: Մենք հավասար խաղ ցուցադրեցինք ողջ խաղի ընթացքում ու չվախեցանք «Բարսելոնայից»: Ամեն ինչ հնարավոր է պատասխան խաղում. մենք կարող ենք հաղթել:
Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Եթե նա չխաղա Կատալոնիայում, ապա դա մեծ կորուստ կլինի նրա թիմի համար: Սակայն առանց նրա էլ «Բարսելոնան» մնում է ուժեղ թիմ,- ասել է Մոուրան Mundo Deportivo-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում