Մարոտտա. Չեմպիոնների լիգան մրցաշար է, ոչ թե երկարատև առաջնություն

Մարոտտա. Չեմպիոնների լիգան մրցաշար է, ոչ թե երկարատև առաջնություն

«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ջուզեպպե Մարոտտան իր կարծիքն է արտահայտել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Բավարիայից» 2:0 հաշվով կրած պարտության վերաբերյալ: Մարոտտայի կարծիքով Չեմպիոնների լիգայում հնարավոր է ամեն բան:

-Մենք ցավում ենք, որ «Բավարիայի» հետ խաղում չկարողացանք դրական արդյունքի հասնել: Չեմպիոնների լիգան մրցաշար է, ոչ թե երկարատև առաջնություն. 180 րոպեի ընթացքում կարող է տեղի ունենալ ամեն բան` թե լավ, թե վատ:

Շատ հեռու չգնանք` 1/8 եզրափակչում «Բարսելոնան» արտագնա խաղում պարտվեց 2:0 հաշվով, բայց տանը առավելության հասավ 4:0 հաշվով,-ասելէ Մարոտտան:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում