Պալասիոն չի մասնակցի «Ատալանտայի» հետ խաղին
05/04/2013 00:19
Նմանատիպ
«Ինտերի» ֆուտբոլիստ Ռոդրիգո Պալասիոն չի կարողանա օգնել իր թիմին Իտալիայի առաջնության առաջիկա` «Ատալանտայի» հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է միլանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Առավոտյան մարզման ժամանակ արգենտինացի ֆուտբոլիստը ազդրի վնասվածք է ստացել և առաջիկա օրերին բուժման կուրս կանցնի: «Ինտերի» բժշկական անձնակազմը մտավախություն է արտահայտել, որ Պալասիոն կարող է բացակայել մինչև իսկ 15-20 օր:
Հավելենք` Պալասիոն «Ինտերի» կազմում ընթացիկ մրցաշարում մասնակցել է 38 հանդիպման և դարձել է 21 գոլի հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում