Եվրոպա լիգա. «Տոտենհեմը» խուսափում է պարտությունից. բոլոր արդյունքները (տեսանյութ)
Նմանատիպ
Եվրոպա լիգայի խաղարկությունում այսօր կայացան 1/4 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները:
«Տոտենհեմը» «Ուարթ Հարտ Լեյնում» հյուրընկալեց շվեյցարական «Բազելին»: Հյուրերից 30-րդ ու 34-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Վալենտին Ստոկերը ու Ֆաբիան Ֆրեյը: Սակայն առաջին կեսում Էմանուել Ադեբայորի, իսկ երկրորդում’ Գուլֆի Սիգուրդսոնի օգնությամբ լոնդոնցիները հավասարեցրին հաշիվը’ 2-2:
«Բենֆիկան» սեփական դաշտում մրցեց «Նյուքասլի» հետ: Հյուրերը Պապիս Սիսսեի օգնությամբ առաջինը հաջողության հասան, սակայն 25-րդ ու 65-րդ րոպեներին համապատասխանանար Ռոդրիգոն ու Լիման արդեն պորտուգագալական ակումբին հաշվի մեջ առաջ մղեցին: 71-րդ րոպեին Օսկար Կարդոսոն նաև երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը’ 3-1:
Թուրքիայում «Ֆեներբախչեն» մրցում էր «Լացիոյի» հետ: Այս խաղում հաշիվը բացվեց միայն 78-րդ րոպեին, երբ տանտերերից 11-մետրանոցը անվրեպ իրացրեց Պիեր Վեբոն: Տանտերերը խաղավերջում Դիրկ Կայտի օգնությամբ ձևակերպեցին վերջնահաշիվը’ 2-0:
Հետևեք մեզ նաև Telegram-ում