Punto Pelota: Մոուրինյոն կմնա «Ռեալում», եթե հեռանան Ռամոսը և Կասիլյասը

Punto Pelota: Մոուրինյոն կմնա «Ռեալում», եթե հեռանան Ռամոսը և Կասիլյասը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ըստ Punto Pelota -ի տեղեկությունների, պատրաստ է շարունակել աշխատանքը Մադրիդում, եթե ակումբի ղեկավարությունը կատարի նրա պահանջները: Խոսքը Սերխիո Ռամոսի և Իկեր Կասիլյասի` թիմից հեռանալու մասին է: Աղբյուրը գրում է, իբրև Ժոզեն «Ռեալի» ղեկավարության առաջ ընտրություն է դրել` կամ ինքը կամ Ռամոսը և Կասիլյասը: Պորտուգալացին պահանջում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել իսպանացի ֆուտբոլիստներին:

Մադրիդի «Ռեալի» ներկայացուցիչների այս տեղեկատվության վերաբերյալ դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն արել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում