«Դ. Բորուսիան» կփորձի գնել Դե Բրեյնին

«Դ. Բորուսիան» կփորձի գնել Դե Բրեյնին

Գերմանիայի ներկայիս չեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ուժեղացնել իր շարքերը «Չելսիի» կիսապաշտպան Կևին Դե Բրեյնի օգնությամբ:

Այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս Բրեմենի «Վերդերի» կազմում, սակայն արդեն հայտարարել է, որ ամռանը ստիպված կլինի վերադառնալ «Չելսի»: Եթե Լոնդոնում նրան կրկին չվստահեն, ապա ֆուտբոլիստը վարձավճարով կուղարկվի այլ ակումբ:

Ըստ լուրերի, Դե Բրեյնի ծառայություններով հետաքրքրված են «Բորուսիան», «Վոլֆսբուրգը» ու «Բայերը»:

-Մենք ցանկանում ենք ամրապնդել մեր թիմի շարքերը, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կրկին վստահ գործենք բոլոր երեք մրցաշարերում,- այս կապակցությամբ ասել է դորտմունդյան ակումբի սպորտային տնօրեն Միխաիլ Ցորկը:

Այս մրցաշրջանում Դե Բրեյնը «բրեմենյան երաժիշտների» կազմում անցկացրել է 26 հանդիպում’ դառնալով 6 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում