«Յուվենտուսն» ու «Մոնպելյեն» ամռանը ընկերական հանդիպում կանցկացնեն

«Յուվենտուսն» ու «Մոնպելյեն» ամռանը ընկերական հանդիպում կանցկացնեն

«Յուվենտուսն» այս ամռանը ընկերական հանդիպում կանցկացնի «Մոնպելյեյի» հետ’ ֆրանսիական ակումբի հիմնադրման 40-րդ տարեդարձի կապակցությամբ:

Նախագահ Լուիս Նիկոլլինը նշել է, որ խաղը կկայանա նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նշենք’ այս ակումբները ներկա պահի դրությամբ համարվում են իրենց երկրների գործող չեմպիոնները:

Միևնույն ժամանակ, եթե «Ծեր Սինյորան» այս տարի էլ գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ապա «Մոնպելյեն» ֆրանսիական լիգայում զբաղեցնում է 7-րդ տեղը’ առաջատար «ՊՍԺ»-ին զիջելով 16 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում