Բենզեմա. Ինձ ուրախացնում են Իգուայինի գոլերը

Բենզեմա. Ինձ ուրախացնում են Իգուայինի գոլերը

«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման հայտարարել է, որ Գոնսալո Իգուայինի հետ իրենք հիանալի փոխհարաբերությունների մեջ են.

-Ես շատ գոհ եմ, որ Գոնսալոն «Գալաթասարայի» դարպասը գրավեց: Ինձ միշտ ուրախացնում են նրա գոլերը: Պետք է շարունակենք նույն ոգով: Մեզանից յուրաքանչյուրը լավ հասկանում է մյուսի խնդիրները: Մենք բոլորս նույն կերպ ենք անհանգստանում, չիմանալով, թե ով դուրս կգա դաշտ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում