Արթուր Սարկիսովը մարտ ամսվա «Վոլգայի» լավագույն ֆուտբոլիստն է
05/04/2013 13:32
Նմանատիպ
Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքներով, Հայաստանի հավաքականի ու «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը ճանաչվել է մարտ ամսվա իր թիմի լավագույն ֆուտբոլիստ:
Նա այդ ամսին երկու գնդակ է ուղարկել «Ռոստովի» դարպասը, ինչպես նաև 11-մետրանոց է վաստակել «Ամկարի» հետ խաղում’ այդ ընթացքում մասնակցելով նաև Հայաստան-Չեխիա հանդիպմանը:
Քվեարկությամբ երկրորդ տեղը զբաղեցրել է թիմի դարպասապահ Միխաիլ Կերժակովը, ով մարտ ամսին անցկացրել է երեք հանդիպում’ բաց թողնել նույնքան գնդակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում