Մելո. Ռոնալդուն շատ ուժեղ է, բայց Մեսսին գերազանցում է նրան

Մելո. Ռոնալդուն շատ ուժեղ է, բայց Մեսսին գերազանցում է նրան

«Գալաթասարայի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն զուգահեռներ է անցկացրել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի ու «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի միջև:

Հիշեցնենք’ թուրքական ակումբը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում հանդիպում է հենց մադրիդյան թիմի հետ: Առաջին խաղը, որը կայացավ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, ավարտվեց տանտերերի հաղթանակով’ 3-0:

-Ռոնալդուն շատ ուժեղ ֆուտբոլիստ է, բայց Մեսսին շատ հատկանիշներով գերազանցում է նրան,- ասել է Մելոն:

Նշենք, որ պորտուգալացուն ու արգենտինացուն շատ հաճախ են համեմատում: Ընդ որում, այդ համեմատությունը հիմնականում լինում է ոչ Ռոնալդուի օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում