Բենիտես. Իմ գլխավորությամբ «Չելսիի» շատ ֆուտբոլիստներ առաջադիմել են
05/04/2013 13:59
Նմանատիպ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը ընդգծել է, որ իր’ լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո թիմի շատ ֆուտբոլիստների խաղում առաջխաղացում է նկատվում:
-Իմ գլխավորությամբ շատ խաղացողներ առաջադիմել են: Վիկտոր Մոզես, Սեզար Ասպիլիկուետա, Դավիդ Լուիս, Ռայան Բերտրան. բոլորը նրանց քննադատում էին, սակայն այս ֆուտբոլիստները բարելավեցին իրենց խաղը:
Մատան գոլեր է խփում, Օսկարը աճում է, ու նույնիսկ Տորրեսն է սկսել ավելի շատ գրավել մրցակիցների դարպասը: Ավելացել է ևս մեկ կարևոր դերակատար’ դա Լեմպարդն է: Նա գոլեր էր խփում նաև մրցաշրջանի սկզբում, սակայն այժմ նա դա անում է ավելի հաճախ,- իսպանացի մասնագետին մեջբերում է The Sun-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում