«Արսենալը» ցանկանում է վերադարձնել Ալեքս Սոնգին

«Արսենալը» ցանկանում է վերադարձնել Ալեքս Սոնգին

Կամերունացի ֆուտբոլիստը կարող է նորից «զինագործ» դառնալ:

Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է «Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Ալեքս Սոնգին վերադարձնելու հնարավորությունը, հաղորդում է Daily Express-ը: Նախորդ ամռանը Սոնգը Կատալոնիայի մայրաքաղաք տեղափոխվեց հենց լոնդոնյան թիմից, սակայն 25-ամյա խաղացողը մինչ այժմ էլ չի կարողանում տեղ գրավել «բլաուգրանասի» մեկնարկային կազմում:

Հիշեցնենք’ «Բարսելոնան» նրա համար վճարել է 19 մլն. եվրո: «Արսենալը» խաղացողին վերադարձնելու համար այսպիսի գումար վճարել չի պատրաստվում, ու կատալոնացիների հետ բանակցություններում կփորձի իջեցնել այդ արժեքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում