Սանյան կտեղափոխվի «ՊՍԺ», Կորշիան` «Արսենա՞լ»

Սանյան կտեղափոխվի «ՊՍԺ», Կորշիան` «Արսենա՞լ»

«Արսենալի» պաշտպան Բակարի Սանյան մոտ է լոնդոնյան ակումբից հեռանալուն:

Ֆուտբոլիստը դժգոհ է նրանից, որ ակումբը նրան առաջարկած նոր պայմանագրում աշխատավարձի բարձրացում չի կատարել, իսկ այն այս պահին կազմում է շաբաթական 60 հազար ֆունտ:

Տեղեկացվում է, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «ՊՍԺ»-ն, որտեղ «Արսենալը» իր ֆուտբոլիստին պատրաստ է բաց թողնել 8 մլն. ֆունտի դիմաց: Եթե գործարքը կայանա, ապա Սանյային փոխարինելու գլխավոր թեկնածու կդառնա «Սոշոյի» 22-ամյա պաշտպան Սեբաստիան Կորշիան, ում համար լոնդոնցիները պատրաստ են վճարել 5 մլն. եվրո:

Կորշիայի ակտիվում կան հանդիպումներ անցկացրած ոչ միայն «Լե Մանում» ու «Սոշոյում», այլև Ֆրանսիայի տարիքային բոլոր հավաքականներում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում