Ֆալկաո. Այլ թիմերից կոնկրետ առաջարկներ չեմ ստացել

Ֆալկաո. Այլ թիմերից կոնկրետ առաջարկներ չեմ ստացել

«Ատլետիկոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն նշել է, որ ինքը առաջարկներ չունի այլ ակումբներից:

Իսպանական ԶԼՄ-ները նախկինում հաղորդել էին, որ կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ: Ենթադրվում էր, որ նա մտադիր է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում, քանի որ վերջերս սկսել էր անգլերեն սովորել:

-Ես կոնկրետ առաջարկներ չեմ ստացել, որպեսզի հեռանամ «Ատլետիկոյից»: Ես ևս երեք տարվա գործող պայմանագիր ունեմ: Բացի այդ, կարող եմ ասել, որ ապագայի համար մեծ ցանկություն ունեմ վերադառնալու Արգենտինա,- ասել է ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում