Մարսելոն երեք տարով երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ

Մարսելոն երեք տարով երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ

Football Espana-ն տեղեկացնում է, որ «Ռեալի» պաշտպան Մարսելոն բարելավված պայմաններով երկարաձգել է ակումբի հետ պայմանագրը ևս երեք տարի ժամկետով:

Այդպիսով, բրազիլացի ֆուտբոլիստը, ով վերջերս կորցրել է իր տեղը մադրիդյան թիմի հիմնական կազմում, այնտեղ հանդես կգա մինչև 2018 թվականը:

Մարսելոյի նախկին համաձայնագիրը ուժի մեջ էր մինչև 2015 թվականը: Այժմ նրա աշխատավարձը 2,3 մլն.-ից հասցվել է 4 մլն. եվրոյի:

Marca պարբերականը հիշեցնում է, որ Մարսելոն դարձավ «Արքայական» ակումբի արդեն 6-րդ պաշտպանը, ում պայմանագիրը թիմի հետ գործում է ամենաքիչը մինչև 2016 թվականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում