Ռոբեն. Ինձ հետաքրքիր կլինի խաղալ Գվարդիոլայի ղեկավարությամբ
05/04/2013 15:57
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը չի պատրաստվում լքել թիմը:
-Ինչպես և շատ ֆուտբոլիստների, ինձ էլ հետաքրքիր կլինի խաղալ Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: Այս մասնագետը ֆուտբոլում դրսևորեց իրեն շատ կարճ ժամանակում ու հաղթեց մեծ քանակությամբ մրցանակներ: Ասում են, որ դրա համար նա լավ թիմ է ունեցել, սակայն «Բավարիան» նույնպես պակաս ուժեղ կոլեկտիվ չէ: Կարծում եմ’ մենք կարող ենք մեծ հաղթանակներ տոնել, ու ես կցանկանայի այդ ճանապարհը անցնել թիմի հետ,- ասել է հոլանդացին Bild-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում