«Բարսելոնա». Մեր բախտը մրցավարների առումով չի բերում

«Բարսելոնա». Մեր բախտը մրցավարների առումով չի բերում

«Բարսելոնայի» մամուլի քարտուղար Տոնի Ֆրեյշան մեկնաբանել է «ՊՍԺ»-«Բարսելոնա» հանդիպման ժամանակ մրցավարական գործողությունները: Հիշեցնենք, որ այդ խաղում Զլատան Իբրահիմովիչը գրավեց իր նախկին թիմի դարպասը բացահայտ խաղից դուրս իրավիճակից, սակայն գլխավոր մրցավար Վոլֆգանգ Շտարկը հաշվեց գոլը:

«Կարծում եմ` այս ամենից հետո բոլորին պարզ է,  որ վերջին շրջանում մցավարնեևրի առումով մեր բախտը չի բերում: Իհարկե, մենք հասկանում ենք, որ բարդ է դատել Չեմպիոնների լիգայի խաղերը, սակայն մեզ անհանգստացնում այն որ, մրցավարը պարզապես չգիտեր խաղի կանոնները»,-Ֆրեյշայի խոսքերը մեջբերել Sport.es-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում