Լավեսսին ցանկանում է վերադառնալ Ա Սերիա
05/04/2013 16:20
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի հարձակվող Էզեկիել Լավեսսին ցանկություն է հայտնել ապագայում կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում: Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստը տեղափոխվեց փարիզյան ակումբ «Նապոլիից»:
«Շատ բարդ է մոռանալ Նեապոլի նման քաղաքը: Ես խաղում էի «Նապոլիում» 5 տարի և այնտեղ շատ ընկերներ ունեմ: Ես մտածում եմ ապագայում Ա Սերիա վերադառնալու մասին: «Միլա՞նը»…այս թիմը կարիերան շարունակելու համար լավ տարբերակ կարող է լինել»,-ասել է Լավեսսին Sport Week-ին տված հարցազրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում