Վիլաշ-Բոաշ. Բեյլի համար մրցաշրջանը չի ավարտվել

Վիլաշ-Բոաշ. Բեյլի համար մրցաշրջանը չի ավարտվել

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է, որ Գարեթ Բեյլն այս մրցաշրջանում դեռ կկարողանա խաղադաշտ դուրս գալ:

Հիշեցնենք, որ երեկ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Բազելի» հետ հանդիպման ժամանակ ուելսեցի ֆուտբոլիստը վնասվածք ստացավ:

-Վնասվածքները մրցաշրջանի անբաժանելի մասն են: Մենք մեծ կորուստ են կրում, բայց ունենք բավականին մեծ կազմ` Բեյլին փոխարինելու համար: Չեմ կարծում, թե Բեյլին «կորցրել ենք» մինչև մրցաշրջանի ավարտը: Մեծ հավանակություն կա, որ նա բաց կթողնի ընդամենը 2-3 հանդիպում,-ասել է Վիլաշ-Բոաշը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում