Բուֆֆոնը հիվանդացել է և չի մասնակցի «Պեսկարայի» դեմ խաղին

Բուֆֆոնը հիվանդացել է և չի մասնակցի «Պեսկարայի» դեմ խաղին

Վաղը Իտալիայի առաջնության «Պեսկարայի» դեմ խաղում «Յուվենտուսի» դարպասը կպաշտպանի ոչ թե Ջանլուիջի Բուֆֆոնն, այլ Մարկո Ստորարին: Այս մասին նախախաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

-Վաղը կխաղա Ստորարին, որովետև Բուֆֆոնը հարբուխ ունի: Նա հիվանդացել էր դեռևս «Ինտերի» հետ խաղից առաջ: Ջիջին չի կարողացել նորմալ մարզվել, որովհետև ես որոշել եմ` ավելի լավ է նա մտածի իր առողջության մասին: Եթե ես վստահ չլինեի Ստորարիի վրա, կխնդրեի Բուֆֆոնին վաղն էլ խաղալ,-ասել է Կոնտեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում