Սուարեսը` անգլիական ֆուտբոլի լավագույն խաղացո՞ղ
05/04/2013 23:00
Նմանատիպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ հենց հարձակվող Լուիս Սուարեսն է արժանի ՊՖԱ-ի` անգլիական ֆուտբոլի լավագույն խաղացողի մրցանակին:
-Անկասկած նա կառաջադրվի այս անվանակարգում: Ամբողջ սեզոնի ընթացքում նա կայուն խաղ է ցուցադրել, ինչն էլ նրան լավագույն խաղացողն է դարձնում,- ասել է Ռոջերսը:
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստն այս սեզոնում խփել է 29 գոլ,որոնցից 22-ը`Պրեմիեր լիգայի շրջանակներում
Հետևեք մեզ նաև Telegram-ում