Պանուչչին «Ռոմայի» գլխավոր մարզի՞չ

Պանուչչին «Ռոմայի» գլխավոր մարզի՞չ

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի օգնական Կրիստիան Պանուչչին մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն մասնագետը պատրաստվում է գլխավորել «Ռոման»: Նշենք, որ Պանուչչին 2001-2009 թվականներին հանդես է եկել հռոմեական ակումբում:

-Ռուսաստանի հավաքականի հետ իմ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2014 թվականը: Ինձ այստեղ ամեն ինչ գոհացնում է, հիանալի փորձ եմ ձեռքբերում` աշխատելով Կապելլոյի հետ: Ուրախ եմ, որ իմ անունը կապում են «Ռոմայի» հետ, բայց դեռ ոչ մի հստակ բան չկա,-ասել է Պանուչին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում