Կարանկա. Մեզ վարձատրում են ոչ թե Պեպեի, այլ լավագույնների համար
06/04/2013 10:19
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկան «Լևանտեի» հետ խաղից առաջ պաշտպան Պեպեին վերաբերող հարցերին է պատասխանել: Պորտուգալացին վերջերս իր տեղը Վարանին է զիջել.
-Այն, որ Պեպեն պահեստայինների նստարանին է նստում և նրա փոխարեն այլ ֆուտբոլիստ է խաղում, մարզչի աշխատանքն է: Հենց դրա համար էլ մենք աշխատավարձ ենք ստանում: Մեր գլխավոր խնդիրն այն է, որ խաղի համար դաշտ դուրս բերենք 11 լավագույններին: Ֆուտբոլիստները գիտեն, որ միշտ անկեղծ ենք: Նրանք գիտեն նաև, որ հիմնական կազմում հայտնվելը հեշտ է, վերադառնալը` բարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում