«Ինտերը» ցանկանում է հրավիրել Սիմեոնեին

«Ինտերը» ցանկանում է հրավիրել Սիմեոնեին

«Ինտերի» նախագահ Մասսիմո Մորատտին ցանկանում է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին տեսնել իր թիմի ղեկին:

Tutto Mercato-ի տեղեկություններով, Սիմեոնեն առաջիկա ամռանը Իսպանիայի մայրաքաղաքը կարող է փոխել Միլանով: Նախագահ Մորատտին պատրաստ է արգենտինացի մասնագետին առաջարկել երեք տարվա պայմանագիր ու կրկնակի անգամ ավելի աշխատավարձ, քան այժմ նա ստանում է մադրիդյան թիմում: Մարզիչը որոշում կկայացնի այն բանից, երբ վերջնականապես իմանա’ կկարողանա արդյոք մադրիդյան ակումբը մրցաշրջանի ավարտից հետո պահպանել իր առաջատարներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում