Սակիի խոսքերի ձայնագրությունը հաստատում է, որ նա քննադատել է Կասիլյասին

Սակիի խոսքերի ձայնագրությունը հաստատում է, որ նա քննադատել է Կասիլյասին

Իսպանական ԶԼՄ-ները տարածել են Մադրիդի «Ռեալի» նախկին սպորտային տնօրեն Արիգո Սակիի հարցազրույցի ձայնագրությունը:

Հիշեցնենք’ տեղեկացվում է, որ Սակին պաշտպանել է գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դիրքորոշումը Իկեր Կասիլյասի վերաբերյալ: Պորտուգալացի մասնագետը չի պատրաստվում հիմնական կազմում ընդգրկել նրան, քանի որ գոհ է Դիեգո Լոպեսի խաղից: Սակին, մասնավորապես, նշել էր, որ Կասիլյասը երբեք էլ լավ չի մարզվել:

-Կարծում եմ’ Մոուրինյոյի’ նրան հիմնական կազմում չընդգրկելը պայմանավորված է նրանով, որ նա չի աշխատում ակումբի համար: Նա չի աշխատում կոլեկտիվի համար, իսկ Մոուրինյոն դա չի ընդունում: Կասիլյասը իրեն լավ չի դրսևորում վերջին ժամանակներս, չնայած որ միշտ էլ վատ է մարզվել,- ասել է «Միլանի» նախկին մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում