Հարի Քյուելը դարձել է քաթարական «Ալ-Գարաֆայի» խաղացող

Հարի Քյուելը դարձել է քաթարական «Ալ-Գարաֆայի» խաղացող

Ավստրալացի հայտնի կիսապաշտպան Հարի Քյուելը դարձել է քաթարական «Ալ-Գարաֆայի» ֆուտբոլիստ, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը; 34-ամյա խաղացողը կնքել է կարճաժամկետ պայմանագիր:

Քյուելը եվրոպացի երկրպագուներին հայտնի է «Լիվերպուլի» ու «Լիդսի», ինչպես նաև թուրքական «Գալաթասարայի» կազմերում իր ելույթներով: Նրա վերջին ակումբը ավստրալական «Մելբուռն Վիկտորին» էր, որը նա անցյալ տարվա հուլիսին թողեց անձնական պատճառներով:

Պետք է նշել, որ Քաթարի առաջնությունում «Ալ-Գարաֆան» այս պահին 12 թիմերի պայքարում ընթանում է 6-րդ տեղում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում