Ուիլշերը արդեն մարզվում է ընդհանուր խմբում

Ուիլշերը արդեն մարզվում է ընդհանուր խմբում

«Արսենալի» կիսապաշտպան Ջեք Ուիլշերի առողջության վերաբերյալ մտահոգությունները ցրվել են, երբ նա երեկ ողջ ծանրաբեռնվածությամբ մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մարտի 3-ին կայացած «Տոտենհեմի» հետ մրցավեճում: Երկուշաբթի օրվանից Ուիլշերը սկսել էր թեթև մարզումները, իսկ արդեն երեկ ամբողջական մարզում անցկացրեց: Սակայն Արսեն Վենգերը դեռ չի պատրաստվում ռիսկի դիմել, ու նրան չի հայտավորել Պրեմիեր լիգայի շաբաթօրյա «Վեստ Բրոմվիչի» հետ մրցավեճին:

Սպասվում է, որ անգլիացին դաշտ կվերադառնա հաջորդ հանգստյան օրերին կայանալիք «Նորվիչի» հետ խաղում: Այս հանդիպմանը պատրաստ կլինի նաև Թեո Ուոլքոտը, ով բուժվում է աճուկի վնասվածքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում