Ստերլինգը այս մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ

Ստերլինգը այս մրցաշրջանում կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ

The Guardian պարբերականի հետ զրույցում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ հարձակվող Ռահեմ Ստերլինգը այս մրցաշրջանում կարող է այլևս որևէ հանդիպման չմասնակցել:

Ըստ մարզչի խոսքերի’ 18-ամյա ֆուտբոլիստի ազդրի մկանի վնասվածքը լուրջ է, և չնայած նա շատ է ցանկանում օգնել իր թիմին, սակայն դրանից առողջությունը կարող է էլ ավելի վատթարանալ: Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Վեստ Բրոմվիչի» հետ հանդիպմանը Ստերլինգը նույնպես չի մասնակցի, իսկ հետագան արդեն կախված է նրա ապաքինման արագությունից: Ակումբը պատրաստ է Ռահիմին մինչև մրցաշրջանի ավարտը ապաքինվելու ժամանակ տալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում