«Ուլիսն» ընդհատեց «Փյունիկի» հաղթարշավը. «Ուլիս»-«Փյունիկ»` 1:1

«Ուլիսն» ընդհատեց «Փյունիկի» հաղթարշավը. «Ուլիս»-«Փյունիկ»` 1:1

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում 6-րդ հորիզոնականում ընթացող «Ուլիսը» մրցեց վերջին շրջանում տպավորիչ հաղթանակներ տոնող «Փյունիկի» հետ:

Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Սարգիս Բալոյանը: Թվում էր` «Փյունիկն» այսօր ևս հաղթական երեք միավոր է վաստակելու, սակայն 79-րդ րոպեին Արտակ Անդրիկյանը ձևակերպեց վերջնական հաշիվը` 1:1:

Այս խաղից հետո, «Ուլիսն» ունի 37 միավոր, իսկ «Փյունիկը»` 56:

Հետևեք մեզ նաև Telegram-ում