Ալեգրի. «Ֆիորենտինայի» հետ բարդ խաղ է սպասվում

Ալեգրի. «Ֆիորենտինայի» հետ բարդ խաղ է սպասվում

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է «Ֆիորենտինայի» հետ առաջիկա խաղի մասին: Նշենք, որ այս թիմերը պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար և կմրցեն վաղը:

-Շատ բարդ խաղ է լինելու, քանի որ մենք խաղալու են տանից շատ հեռու, իսկ մեր մրցակցին աջակցելու են մոլի երկրպագուներ: Բացի այդ խաղի վրա կարող է ազդել վաղ ժամը (խաղը մեկնարկելու է 15:30 րոպեին Երևանի ժամանակով):

Խաղն անշուշտ կարևոր է, բայց ոչ վճռորոշ: Առջևում դեռ 8 խաղ էլ կա, որոնք ևս կարևոր նշանակություն ունեն: Մենք փորձելու ենք շրջացել «Նապոլիին»,-ասել է Ալեգրին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում