«Սպարտակը» պարտվեց. Յուրա Մովսիսյանը խաղաց 30 րոպե (տեսանյութ)

«Սպարտակը» պարտվեց. Յուրա Մովսիսյանը խաղաց 30 րոպե (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվել էր «Ռոստովին»:
Հանդիպման 49-րդ Կարիոկան սեփական տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները Կալաչևի նկատմամբ, և հանդիպման գլխավոր մրցավարը նշանակեց 11 մետրանոց տուգանային հարված: Այն անվրեպ իրացրեց Լազովիչը: Այս խաղում նոր գոլեր չգրանցվեցին, և «Ռոստովը» հաղթական երեք միավոր վաստակեց:

Նշենք, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանից, սակայն 60-րդ րոպեին փոխարինեց Ուորիսին:

Հավելենք` այս խաղից հետո «Ռոստովն» ունի 24 միավոր, իսկ մոսկովյան ակումբը մնաց 37-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում