«Ռեալը» ջախջախեց «Լևանտեին»` 5:1. (տեսանյութ)

«Ռեալը» ջախջախեց «Լևանտեին»` 5:1. (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը», որ օրեր առաջ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակներում վստահ հաղթանակ էր տոնել «Գալաթասարայի» նկատմամբ, հյուրընկալել էր «Լևանտեին»:

Հանդիպման սկզբում մադրիդցիները, թեպետ ունեին տարածքային և խաղային մեծ առավելության, կտրուկ գործողությունների չէին դիմում: Ինչից էլ օգտվեցին հյուրերը. 31-րդ րոպեին իր թիմին առաջ մղեց Միչելը: Սակայն «Լևանտեի» ուրախությունը երկար չտևեց. նախ 36-րդ րոպեին Գոնսալո Իգուայինը ֆանտաստիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը, ապա 3 րոպե անց Կական հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Երկրորդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկավ Կրիշտիանու Ռոնալդուն, ում Ժոզե Մոուրինյոն որոշակի հանգստի հնարավորություն էր ընձեռնել: Պորտուգալացին ևս կատարեց իր առաջադրանքը. հանդիպման 84-րդ րոպեին Ռոնալդուն դարձավ գոլի հեղինակ, իսկ րոպեներ անց նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մեսութ Օզիլը: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը խաղավարտին աչքի ընկավ ևս մեկ անգամ` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը` 5:1:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում