Global Sports. «Ռեալը» Հենրիխ Մխիթարյանի համար կառաջարկի 15 մլն եվրո

Global Sports. «Ռեալը» Հենրիխ Մխիթարյանի համար կառաջարկի 15 մլն եվրո

Երեկ որոշ ուկրաինական լրատվամիջոցներ տեղեկություններ հրապարակեցին, որոնց համաձայն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է «Շախտյորի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Այժմ էլ ռուսական euro-football.ru-ն, հղում անելով Global Sports-ին, գրում է, որ հայ ֆուտբոլիստի համար «արքայական» ակումբը պատրաստ է առաջարկել 15 մլն եվրո և 4 տարվա պայմանագիր:

Հավելենք` Մխիթարյանի պայմանագիրը «հանքափորների» հետ ուժի մեջ է մինչև 2015 թվականը, սակայն նրա ծառայություններով հետաքրքրված են նաև մի քանի անգլիական ակումբներ, այդ թվում շատ է խոսվում «Լիվերպուլի», «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում