Անչելոտի. Չեմպիոնի տիտղոսը մոտ է
07/04/2013 12:50
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին «Ռենի» հետ խաղից հետո ասել է (2:0).
-Չեմպիոնի տիտղոսը մոտ է: Մինչև մրցաշրջաի ավարտը 7 տուր կա, իսկ մենք 7 միավորով առաջ ենք մեզ հաջորդող թիմից: «Ռենի» հետ խաղացինք` գիտակցելով, որ «Մարսելը» հաղթել էր նրանց: Մեզ էլ էր անհրաժեշտ հաղթանակը:
Թիմը հիանալի խաղ անցկացրեց: Մրցակիցն էլ բավականաչափ խնդիրներ առաջադրեց: Լավ է, որ մեր դարպասը կարողացանք անառիկ պահել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում