Բրազիլիան ջախջախեց Բոլիվիային. Նեյմարը` դուբլի հեղինակ (տեսանյութ)

Ընկերական հանդիպում տեղի ունեցավ Բոլիվիայի ու Բրազիլիայի հավաքականների միջև: Տանտերերի համար այն հաջող ընթացք չունեցավ, քանի որ ստիպված էին չորս անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Հաշիվը 4-րդ րոպեին բացեց Լեանդրո Դամիաոն, իսկ 31-րդ ու 42-րդ րոպեներին Նեյմարը դուբլ ձևակերպեց: Արդեն ավելացված ժամանակում Վեվերսոն Լեանդրոն դրեց հանդիպման վերջակետը’ 4-0:

Հետևեք մեզ նաև Telegram-ում